Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին

Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին
21.05.2019 | 04:22

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է սեփական իշխանության թևերը կտրել, միևնույն է, նրանք կան ու շատ հաճախ համաձայն չեն Փաշինյանի գործողություններին, հայտարարություններին։ Դա բավականին վառ արտահայտվեց երեկ, երբ «գրոհեցին» դատարանները։ Մեր տեղեկություններով, իշխանությունում այս հարցի առնչությամբ տարաձայնությունների մեծ ալիք է բարձրացել առ այն, որ կարիք չկա այդ տեսակ շոուներ բեմադրել, եթե դա հնարավոր է իրականացնել իշխանական լծակներով։ Ընդդիմախոսների համոզմամբ՝ այս քայլով ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է, ինչի ապացույցն էր դատարանների առաջ հավաքված մարդկանց սակավաթիվ լինելը։ Իշխանության «թևերից» մեկն էլ շեշտեց, որ հետագայում այս քայլի իրավական հետևանքները կարող են բավական ցավոտ լինել, բայց Փաշինյանին պետք էր աղմուկ, և նա դա ապահովեց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ